Արեգակի մակերեւույթի վրա արագ մեծացող արեւային բիծն ուղղված է ուղիղ Երկրին, ինչը նշանակում է, որ մեր մոլորակն առաջիկա օրերին կարող է ինտենսիվ արեւային փոթորկի ազդեցության տակ հայտնվել: 

SpaceWeather պորտալի փոխանցմամբ՝ բիծն ընդամենը մի քանի օրվա ընթացքում մեծացել է 10 անգամ եւ շարունակում է մեծանալ։

Արեւային բիծը՝ AR3085 ինդեքսով, սկզբում ոչնչով չէր տարբերվում սովորական բռնկումից, սակայն այժմ այն ​​տասնապատկվել է եւ արեւային բծերի է վերածվել, որոնցից յուրաքանչյուրը գրեթե Երկրի տրամագծի չափ է։ Բիծն արագ զարգացել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչը որոշ մտահոգություններ է առաջացնում մասնագետների շրջանում:

Առայժմ AR3085-ը դասակարգվում է որպես թույլ C դասի բռնկում, բայց եթե բիծը շարունակի աճել, իրավիճակն ավելի լուրջ կդառնա: Եթե ​​բռնկմանը M դաս վերագրվի, ապա այդ երեւույթը կարող է ազդեցություն ունենալ մեր մոլորակի վրա եւ, օրինակ, անջատել ուղեծրային ապարատները եւ ցամաքային էլեկտրացանցերը: Հնարավոր է, որ X դասի բռնկում առաջանա, եւ այդ դեպքում արեւային եղանակի վատթարացման հետեւանքներն ավելի ծանր կլինեն։

Առայժմ Երկրի համար անմիջական վտանգ չկա, սակայն բիծը կարող է շարունակել մեծանալ, ինչը հզոր գեոմագնիսական փոթորկի կհանգեցնի։ Գիտնականներն ուշադրությամբ հետեւում են սպառնացող բծի վիճակին եւ նշում են, որ առայժմ խուճապի պատճառ չկա։