Թուրքիայում ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար դեղեր են գնում, գրում է Hurriyet թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանից զբոսաշրջիկները զանգվածաբար երկիր են շտապել ֆարմ շոփինգի համար եւ սովորական հուշանվերների հետ միասին դեղեր են գնում հանգստավայրերից։ «Անթալիայի, Բելեկի, Ալանիայի, Քեմերի, Մարմարիսի եւ Բոդրումի դեղատներում անձնակազմ է աշխատում, որն անգիր գիտի ռուսական դեղամիջոցների թուրքական անալոգները»,- նշում է թերթը։
Ամենից հաճախ զբոսաշրջիկները ցավազրկողներ, հակադեպրեսանտներ եւ դիաբետիկների համար դեղեր են գնում։ Մեծ պոպուլյարություն ունենք նաեւ ոսպնյակները. Թուրքիայում դրանք երեք անգամ ավելի էժան կարելի է գնել, քան Ռուսաստանում։





























