Օգոստոսի 27-ին, ժամը 11։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում՝ հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին։