Wear OS 3-ով աշխատող խելացի ժամացույցների սեփականատերերը շուտով կկարողանան դրանցով ձայնային զանգեր կատարել իրենց WhatsApp-ի միջոցով, հայտնում է 9to5google պորտալը։ Նորամուծությունն արդեն հայտնաբերվել է Samsung Galaxy Watch 4 եւ 5 ժամացույցներում մեսենջերի բետա տարբերակում։

Նշվում է, որ դեռեւս չկա առանձին WhatsApp հավելված խելացի ժամացույցների համար եւ այս ֆունկցիան կաշխատի սմարթֆոնի հետ միասին, որի վրա տեղադրված է մեսենջերը։ Այսպես, WhatsApp-ին մուտքի զանգերին օգտատերը կկարողանա պատասխանել ժամացույցից եւ շփվել զրուցակցի հետ։

Մուտքի զանգերին պատասխանելու գործառույթը ներկայումս հասանելի է միայն Android-ում WhatsApp-ի բետա թեստավորման մասնակիցներին, լայն հանրության համար նորույթի հայտնվելու ժամկետների մասին չի հաղորդվում։