Օգոստոսի 24-ին`ժամը 04:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 35 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների ժամանելը տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը. ննջասենյակում հայտնաբերվել է 75-ամյա Մանուշ Դավթյանի դին: