Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությունը մտադիր է մշտական հիմունքներով իր երկու աշխատակիցներին թողնել Զապորոժիեի ատոմակայանում։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է այդ որոշումը, քանի որ միջազգային ներկայությունը կօգնի լույս սփռել ԶԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի մասին բազմաթիվ շահարկումները:
Ուլյանովը մանրամասնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցներ մի քանի օր կմնան կայանում՝ իրավիճակը գնահատելու համար։
«Նրանց առջեւ զուտ տեխնիկական խնդիրներ են դրված, նրանք, իրենց կարգավիճակից ելնելով, չեն կարող քաղաքական եզրակացություններ անել, այլ պետք է գնահատեն իրավիճակը միջուկային անվտանգության ոլորտում եւ կայանում գտնվող միջուկային նյութի գույքագրում կատարեն»,- պատմել է պաշտոնական ներկայացուցիչը։





























