Գերմանիան մինչեւ հաջորդ տարվա ապրիլի կեսը երկու ատոմակայան կպահի աշխատանքային վիճակում, որպեսզի դրանք ծառայեն որպես վթարային պահուստ ձմռան ընթացքում, եւ կփակվեն տարեվերջին, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրում է Der Spiegel-ը:
Որոշումը, որի մասին պետք է հայտարարի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, ընդունվել է սթրես-թեստի արդյունքներով՝ տեսնելու համար, թե ինչպես կդիմանա էլեկտրահամակարգը ձմռանը, երբ ռուսական գազի մատակարարումը հիմնականում դադարեցվել է:
Երկու էլեկտրակայանները, որոնք կմիացվեն ցանցին, գտնվում են Գերմանիայի հարավում, որտեղ էներգետիկ ենթակառուցվածքի ծանրաբեռնվածությունը հատկապես մեծ է։ Մնացած երրորդ ատոմակայանը կփակվի, ինչպես նախատեսված էր։




























