Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները պատրաստվում են հերթական գործադուլն անցկացնել աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատավարձերի բարձրացման համար։ «Չնայած հակառակ հայտարարություններին՝ Lufthansa-ն դեռ չի կապ չի հաստատել մեզ հետ եւ չի ներկայացրել նոր առաջարկ»,-երեքշաբթի հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող օդաչուների Vereinigung Cockpit (VC) արհմիության ասոցիացիան, գրում է Deutsche Welle-ն։  

Բանակցությունների եւս մեկ փուլ կկայանա երեքշաբթի օրը։  

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, Lufthansa-ի օդաչուներն արդեն մեկօրյա գործադուլ էին կազմակերպել, ինչը հանգեցրել է Գերմանիայից ավելի քան 800 չվերթի չեղարկմանը, որի հետեւանքով տուժել է գրեթե 130 000 ուղեւոր: Ըստ Lufthansa-ի՝ ակցիայի արդյունքում ընկերությունը 32 մլն եվրոյի վնաս է կրել։