Չինացի ամուսիններին ձերբակալել են ԱՄՆ-ի նախկին տարածքում՝ Մարշալյան կղզիներում ինքնավար մինի-պետություն ստեղծելու փորձի մեղադրանքով, հայտնում է Business Insider-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ 50-ամյա Քերի Յանը եւ 34-ամյա Ջինա Չժոուն մեղադրվում են փողերի լվացման եւ Արտասահմանում կոռուպցիոն գործողությունների մասին օրենքը խախտելու մեջ:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ամուսինները ներկայացել են որպես սպաներ, որոնք կապեր ունեն Նյու Յորքի հասարակական կազմակերպության հետ եւ փորձել են կաշառել Մարշալյան կղզիների պաշտոնյաներին՝ գտնվելով ԱՄՆ տարածքում: Նրանց ՀԿ-ն 2016-2018 թվականերին նաեւ ունեցել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտին կից «հատուկ խորհրդատվական կարգավիճակ», նշվում է հայտարարության մեջ:

Մարշալյան կղզիները ԱՄՆ-ի նախկին տարածքն է, որը անկախություն է ձեռք բերել 1986 թվականին եւ հայտնի է Բիկինի ատոլով՝ կորալային խութ, որտեղ ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջուկային զենք է փորձարկել: Ըստ Պետդեպարտամենտի, ԱՄՆ-ը դեռեւս պահպանում է «ամբողջական իշխանությունն ու պատասխանատվությունը» Մարշալյան կղզիների պաշտպանության համար:

Նշվում է, որ զույգը Ռոնգելապ ատոլ կոչվող տարածքում փորձել է ստեղծել Հոնգկոնգի նման կիսաինքնավար շրջան, որը ամուսիններին եւ նրանց կազմակերպությանը պետք է թույլ տար ներդրողներ ներգրավել՝ տնտեսական եւ սոցիալական նախագծերի վրա աշխատելու համար, որոնք, ըստ նրանց, պետք է իրականացվեին տարածաշրջանում:

Յանը եւ Չժոուն ձերբակալվել են Թաիլանդում՝ 2020 թվականի նոյեմբերին։ Ավելի ուշ նրանց արտահանձնել են ԱՄՆ։ Նրանք այսօր պետք է դատարանի առջեւ կանգնեն:

Նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում՝ փողերի լվացման յուրաքանչյուր կետի համար, եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում՝ Արտասահմանում կոռուպցիոն գործողությունների մասին օրենքը խախտելու համար: