Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հակառուսական հայտարարությունները՝ ընդգծելով, որ նա պետք է առերեսվի իրականությանն ու ճիշտ եզրակացություններ անի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նա դատարկաբանում է, նա մեծ մասնագետ է այդ ոլորտում»,-ասել է Պուտինը 7-րդ Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Տարօրինակ դիվանագիտական ​​վերաբերմունք։ Եթե ​​նա լիներ ինչ-որ երկրի պաշտպանության նախարար, կարելի էր հասկանալ այս հռետորաբանությունը, իսկ ԵՄ գլխավոր դիվանագետի համար շատ տարօրինակ է, բայց Աստված է նրա դատավորը»,-ասել է Պուտինը։