Նախագահական եւ խորհրդարանական միասնական ընտրությունները Պաղեստինի ինքնավարությունում կանցկացվեն 2010թ. հունվարի 24-ին։ Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը։

Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է, որ քվեարկությունը կանցկացվի Պաղեստինի ողջ տարածքում, այդ թվում՝ Գազայի հատվածում։ Աբասը բոլոր պաղեստինցիներին կոչ է արել մասնակցել ընտրություններում։

Նախագահի հայտարարության վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել ՀԱՄԱՍ շարժումը, որը 2007թ.-ին վերահսկում է անկլավային տարածքը։ Աբասի հրամանը, շարժման գնահատականներով, «անօրինական է եւ հակասահմանադրական»։ Ընտրություններից հրաժարվել է ոչ միայն շարժումը, այլ նաեւ Գազայի հատվածի բնակչությունը։

ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆավզի Բարհումի խոսքով, Պաղեստինի առաջնորդը «սահմանադրական իրավունք չունի հրաման տալ ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ նրա իրավասությունների ժամկետը լրացել է 2009թ. հունվարի սկզբին»։

Նշենք, որ, մինչ այդ, պաղեստինյան միասնականության վերականգնմանն առնչվող եգիպտական «ճանապարհային քարտեզ»-ի համաձայն՝ ընտրությունների օր նշվում էր 2010թ. հունիսի 28-ը։