Չեխիան, որը Եվրամիությունում նախագահի պարտականություններ է կատարում, էներգետիկայի նախարարների հերթական արտակարգ նիստ է հրավիրում սեպտեմբերի 30-ին, հայտնում է CTK գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելային։
«ԵՀ-ի եւ ԵՄ անդամ այլ երկրների հետ համաձայնությամբ՝ ես որոշեցի, որ սեպտեմբերի վերջին Բրյուսելում մենք կավարտենք այն, ինչ սկսել էինք [որոշել] անցյալ շաբաթ»,- մեջբերվում են Սիկելայի խոսքերը։
Էներգետիկայի նախարարությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 9-ին, որտեղ քննարկվել են էներգետիկ ճգնաժամից Եվրոպայի դուրս գալու ուղիները։
Նոր հանդիպման շրջանակներում նախարարները կքննարկեն Եվրահանձնաժողովի առաջարկները՝ Եվրամիության տարածքում էներգակիրների գների սահմանափակման վերաբերյալ։




























