ԱՄՆ բյուջեն օգոստոսին ունեցել է ուժեղ դեֆիցիտ եւ կազմել է 219,596 մլրդ դոլար, հուլիսին այդ ցուցանիշը եղել է 211,052 մլրդ դոլարի մակարդակում, հայտնում է Morningstar պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը օգոստոսին աճել է մինչեւ 219,6 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 170,6 միլիարդ դոլարից:

Սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա առաջին տասնմեկ ամիսներին դեֆիցիտը կտրուկ կրճատվել է մինչեւ 946 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,77 տրլն դոլարից: Ըստ Morningstar-ի, դա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար պետական ծախսերի վերջին նվազմամբ:

«2022 ֆինանսական տարվա առաջին տասնմեկ ամիսներին, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, եկամուտներն աճել են 23 տոկոսով, իսկ ծախսերը՝ 15 տոկոսով: Օգոստոսին մուտքերն աճել են 13 տոկոսով, իսկ ծախսերը նվազել են 19 տոկոսով։