«Գազպրոմը» ավարտում է «Սոյուզ Վոստոկ» գազատարի կառուցման նախագծի դետալների մշակումը, Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գազպրոմը» այս պահին չինական և մոնղոլական կողմերի հետ ավարտում է նախագծի դետալների մշակումը»,- ասել է Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ լավ հնարավորություններ կան նաև ավելացնելու ռուսական միջսահմանային էլեկտրաէներգիայի մատակարարումները Չինաստան և Մոնղոլիա։

«Ընթացիկ տարվա արդյունքներով մենք կանխատեսում ենք, որ Ռուսաստանից դեպի ձեր երկրներ էներգառեսուրսների փոխանցումների աճը, սիրելի բարեկամներ, արդեն կկազմի մոտ 20 տոկոս՝ մինչև 5,2 միլիարդ կիլովատտ»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նաև հորդորել է մտածել Մոնղոլիայի արևելյան հատվածով ևս մեկ տարանցիկ միջանցքի ընդլայնման և արդիականացման մասին։ Նրա խոսքով, դա դրականորեն կանդրադառնա փոխադրումների ծավալի ու արագության վրա, ինչպես նաև թույլ կտա հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը երկրների տրանսպորտային ցանցերում։