ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 600 միլիոն դոլարի զենք նոր փաթեթի փոխանցման մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Բայդենը թույլատրել է օգնությունը՝ օգտագործելով իր նախագահական ծախսերը կրճատելու լիազորությունները, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին թույլատրել ավելցուկային զենքի փոխանցումը Պենտագոնի պաշարներից:

Փաթեթն այդ թվում նաեւ բարձր շարժունակության հրետանային HIMARS համակարգեր է ներառում: Երկու աղբյուր հայտնել են, որ փաթեթում նաեւ հաուբիցի համար զինամթերք է ներառվելու։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը մոտ 15.1 միլիարդ դոլարի օգնություն է ուղարկել Կիեւին անվտանգության ոլորտում: