ԱՄՆ-ում մեքսիկական թմրակարտելի պարագլուխ Խորխե Կոստիլյա Սանչեսին ցմահ բանտարկության են դատապարտել Միացյալ Նահանգներում մարիխուանայի ու կոկաինի մաքսանենգությանը մասնակցելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
Կոստիլյան, որը հայտնի է նաեւ «Էլ Կոս» մականունով, ամենաշատ որոնվող հանցագործներից մեկն էր Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի օրոք։
Նա բռնվել է մեքսիկական զորքերի կողմից 2012թ.։ 2015-ին նրան արտահանձնել են Միացյալ Նահանգներ, որն այն ժամանակ առաջարկել էր 5 մլն դոլարի պարգեւ նրա ձերբակալության համար։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ 51-ամյա Կոստիլյոն պատասխանատու էր մոտ 10 000 կիլոգրամ կոկաինի եւ 140 000 կիլոգրամ մարիխուանայի ԱՄՆ տեղափոխման համար։
Կոստիլյան մինչեւ կարտելը գլխավորելը ոստիկանության սպա էր մեքսիկական սահմանամերձ Մատամորոս քաղաքում։ Կարտելը հայտնի էր նաեւ որպես CDG։





























