Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է առնում Գերմանիայում ռուսական նավթային հսկայի «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը՝ վկայակոչելով երկրում երեք նավթավերամշակման գործարանների անխափան աշխատանքն ապահովելու անհրաժեշտությունը, փոխանցում է AP-ն:

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Rosneft Deutschland GmbH-ը եւ RN Refining & Marketing GmbH-ը կանցնեն Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության վերահսկողության տակ։

Գործակալությունը կվերահսկի նաեւ ընկերությունների բաժնետոմսերը երեք նավթավերամշակման գործարաններում՝ PCK Schwedt-ում, MiRo-ում եւ Bayernoil-ում: «Ռոսնեֆտ»-ին բաժին է ընկնում Գերմանիայի նավթավերամշակման հզորության մոտ 12 տոկոսը, ասվում է զեկույցում։

Նախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը կօգնի ապահովել էներգիայի մատակարարման շարունակականությունը եւ նախնական պետք է վեց ամիս տեւի: