Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանության պաշտպանության հարցում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը։

Նա շնորհավորել է Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) առաջիկա լիիրավ անդամակցության կապակցությամբ եւ հայտարարել է կազմակերպության ներսում համակարգումն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին։

Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին իր ազգային ինքնիշխանությունը պաշտպանության հարցում եւ պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը պահպանելու եւ զարգացող երկրների ընդհանուր շահերը պաշտպանելու համար։