Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է որոշել, թե երբ պետք է բանակցի Ռուսաստանի հետ։
Նա նաեւ նշել է, որ, ահաբեկչությունը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակում Ռուսաստանը ներգրավելը, կբարդացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունները. ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ ավելի լավ այլընտրանքներ կան։





























