Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շաբաթ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւս 1.5 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնության համար, հայտնում է Reuters-ը։
«Ուկրաինայի պետական բյուջեն 1.5 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ստացել: Սա ԱՄՆ-ի 4.5 միլիարդ դոլարի վերջին տրանշն է Համաշխարհային բանկի թրասթային հիմնադրամից»,- գրել է Շմիհալը Twitter-ում:
Նրա խոսքով` միջոցներն ուղղվելու են կենսաթոշակային վճարումների եւ սոցիալական աջակցության ծրագրերի բյուջետային ծախսերի փոխհատուցմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային 600 միլիոն դոլարի նոր զենք փոխանցելու մասին։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը մոտ 15.1 միլիարդ դոլարի օգնություն է ուղարկել Կիեւին անվտանգության ոլորտում:





























