Ֆրանսիան վերամշակված միջուկային վառելիքով երկու նավ է ուղարկել Ճապոնիա՝ չնայած բնապահպանների քննադատությանը, հաղորդում է AFP-ն:
Վառելիքը պետք է լքեր Ֆրանսիայի հյուսիսային Շերբուրգ նավահանգստային քաղաքն այս ամսվա սկզբին, սակայն հետաձգվեց բեռնման սարքավորումների խափանման պատճառով:
Բնապահպան ակտիվիստները դատապարտել են նման բարձր ռադիոակտիվ նյութերի տեղափոխման պրակտիկան՝ քայլն անպատասխանատու անվանելով: 2021-ի սեպտեմբերին Ճապոնիա ՄՈԿՍ վառելիքի նախորդ մատակարարումը Greenpeace բնապահպանական կազմակերպության բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։
ՄՈԿՍ վառելիքը վերամշակված պլուտոնիումի եւ ուրանի խառնուրդ է:
Pacific Heron եւ Pacific Egret մասնագիտացված նավերը, որոնք պատկանում են բրիտանական PNTL ընկերությանը, Շերբուրգ նավահանգիստը լքել են սեպտեմբերի 17-ին: Նրանք կապահովեն ՄՈԿՍ միջուկային վառելիքի առաքումը Ճապոնիա, ասվում է ֆրանսիական միջուկային տեխնոլոգիաների Orano խմբի՝ շաբաթ օրն արված հայտարարության մեջ:
Դրանք ուղեւորվում են Ճապոնիա՝ էլեկտրակայանում օգտագործման համար, եւ Orano-ն ասաց, որ ակնկալում է, որ բեռը կհասնի նոյեմբերին:
Ճապոնիան չունի սեփական միջուկային ռեակտորների թափոնները վերամշակելու հնարավորություններ և դրանց մեծ մասն ուղարկում է արտերկիր, մասնավորապես՝ Ֆրանսիա։
Օպերացիան «հաջող էր»,- ասել է Օրանոն, եւ սա երկրորդ խմբաքանակն է, որը Շերբուրգ է ժամանել 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հաագայի գործարանից սեպտեմբերի 7-ին առաջինի ժամանելուց հետո:
Ճապոնիան սեփական միջուկային ռեակտորների թափոնները վերամշակելու հնարավորություններ չունի եւ դրանց մեծ մասն ուղարկում է արտերկիր, մասնավորապես՝ Ֆրանսիա։





























