Գերմանիայի կառավարությունը երկար տատանվելուց հետո բավարարել է Ուկրաինային 18 հրետանային զենք մատակարարելու Կիեւի խնդրանքը, գրում է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը։

Լրատվամիջոցը հստակեցրել է, որ խոսքը 216 մլն եվրո արժողությամբ 18 RCH-155 հաուբիցների մասին է, որոնք Կիեւը ցանկացել է պատվիրել Krauss-Maffei-Wegmann (KMW) պաշտպանական կոնցեռնից։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այս խնդրանքով դեռեւս հուլիսի 14-ին է դիմել։

Նշվում է, որ Ուկրաինայի խնդրանքը բազմիցս քննարկվել է Գերմանիայի իշխանությունների կողմից, սակայն մինչ այժմ որոշում չի կայացվել։ Պաշտոնական պատասխանը հենց նոր է եկել։

Krauss-Maffei-Wegmann կոնցեռնի տվյալներով՝ առաջին RCH-155 հաուբիցները կարող են պատրաստ լինել առաքման պատվերից առնվզն 30 ամիս հետո։ Ուկրաինան հայտարարել է, որ կոնցեռնը արտադրությունը մտադիր է սկսել միայն Գերմանիայի կառավարության համաձայնությունը ստանալուց հետո։

RCH-155-ի դեպքում «Panzerhaubitze 2000»-ից զենքը տեղադրվում է ութանիվ Boxer զրահամեքենայի հարթակի վրա։ RCH-155-ն օգտագործում է նույն արկերը, ինչ «Panzerhaubitze 2000»-ը: Գերմանիան Կիեւին արդեն տրամադրել է տասը «Panzerhaubitze 2000» ինքնագնաց հրետանային սարքեր, գրում է Deutsche Welle-ն: