Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված տեղեկությունները, որ Համահայկական միջազգային երիտասարդական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գնել է «Դե ֆակտո» ամսագիրը: NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարությունյան» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Հարությունյանը: Այդ ընկերության մեջ մտնում է «Դե ֆակտո»  ամսագիրը: «Այդպիսի բան չկա: Մենք չենք պատրաստվում որեւէ մեկին զիջել մեր ամսագիրը, ոչ էլ ինչ-որ մաս տալ»,- նշեց նա:

Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ էին հրապարկվել, որ Համահայկական միջազգային երիտասարդական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գնել է 12 կայք, որոնցից մեկը  neonews.am-ն  է: Շրջանառվող լուրերի համաձայն`  նա նաեւ գնել է «Դե Ֆակտո» ամսագիրը:  Ըստ մամուլի տեղեկությունների` Անդրանիկ Նիկողոսյանն այժմ Ռուսաստանում է  եւ վերադառնալուց հետո ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրի  մնացած գնած կայքէջերի,  «Ռոսիա մամուլի ակումբի» ու նաեւ «Ռուսական գրքի տուն» ծրագրերի մասին: