Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը սեպտեմբերի 19-ին կայցելի Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
«Պատրուշեւը ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցություններ կանցկացնի Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ջիեչիի հետ եւ հանրային անվտանգության, արդարադատության եւ հասարակական կարգի վերաբերյալ խորհրդակցություններ կուսակցության քաղբյուրոյի անդամ Գուո Շենգկունի հետ», - ասվում է տարածված հայտարարության մեջ:
Պատրուշեւը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան. Վերջին անգամ նա այնտեղ եղել էր 2019 թվականի դեկտեմբերին, երբ խորհրդակցություններ էին անցկացվել Պեկինում եւ Շանհայում։





























