Պղնձի գինը երկուշաբթի առավոտյան, համաշխարհային արժույթների հանդեպ դոլարի ամրացման ֆոնին, իջնում է, շուկաները հետեւում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ազդանշաններին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,44 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 2,5 258 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,42 տոկոսով՝ 7 762 դոլար, ալյումինիումինը նվազել է 1,32 տոկոսով՝ 2 277 դոլար, ցինկինը՝ 1,04 տոկոսով՝ 3 153,3 դոլար։



























