Բելառուսի դեսպան Անատոլի Կալինինը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի դերի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Եվրոպային մղում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման Ուկրաինայի տարածքում, եւ որ դա կարող է ազդել Մոլդովայի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Մեր երկրի վերաբերյալ Բելառուսի  նախագահի հայտարարությունից հետո ԱԳՆ է կանչվել Քիշնեւում Բելառուսի դեսպանը՝ պարզաբանումներ անելու համար։ Նրան ներկայացվել է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը»,-ասել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Դանիել Վոդան։  

Նրա խոսքով՝ «Մոլդովայի Հանրապետության քաղաքացիները խստորեն դատապարտում են» ռուսական ռազմական գործողությունը Ուկրաինայում։