Մարշալ հիմնադրամի փորձագետ Յան Լեսերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից հայ-թուրքական մերձեցմանն աջակցելը զարմանք է հարուցում: «Արդեն երկար տարիներ է Ռուսաստանը խոչընդոտում է ԼՂ խնդրի լուծմանը»,- ասել է հիմնադրամի ամերիկացի փորձագետը:

Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, Լեսերը նշել է, որ Կրեմլի աջակցությունն այդ գործընթացին զարմացրել է նաեւ ԱՄՆ-ին: «Ռուսաստանի արձագանքը բավականին ինտրիգային է: ԱՄՆ-ում սպասում էին, որ Ռուսաստանը բացասաբար կարձագանքի դրան, սակայն դա տեղի չունեցավ: Ինչ էլ լինի, մենք գոհ ենք, որ Ռուսաստանը չի ընդդիմանում դրան»,- ասել է փորձագետն ու հավելել, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները զգալի նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության ու անվտանգության վերականգնման համար: Նրա կարծիքով, չնայած գործընթացը դժվար է լինելու երկու կողմի համար, ձեռնարկված քայլերը արմատական փոփոխությունների կբերեն: