Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն օգոստոսի 28-ին`ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 12 շենքի 4-րդ հարկի առաստաղը փլուզվել է, եւ տանիքի փլուզման վտանգ կա:

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մանրամասները ճշտելու նպատակով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տանիքում` հեծանի կոտրվելու հետեւանքով փլուզվել են տանիքի ազբոշիֆերները (5x6մ). տուժածներ չկան: