Ամառային ուղեւորափոխադրումների սեզոնի ավարտի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սեպտեմբերի 1-ից կասեցնում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքի երթեւեկությունը եւ նշանակում է №№6530/6531/6532/6533 Սեւան-Ալմաստ-Սեւան էլեկտրագնացքը:

ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր գնացքը, որը նշանակված է ներհանրապետական ուղեւորափոխադրումների օպտիմալացման նպատակով, աշխատելու է ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից):

Սեւան-Ալմաստ-Սեւան էլեկտրագնացքը մեկնելու է Սեւանից 6:25 и 17:00, հասնելով Երեւանի «Ալմաստ» կառամատույց համապատասխանաբար ժամը 8:30 եւ 19:05-ին: Ալմաստից գնացը մեկնելու է ժամը 9:00 и 19:35, հասնելով Սեւան համապատասխանաբար ժամը 10:48 եւ 21:23:

Գնացքի մանրամասն չվացուցակին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: