Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն օգոստոսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Արտաշատի խճուղում` «Մետեքսիմ» տերմինալի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.45-ին, մարվել`11.48-ին:

Այրվել է Մ.Մանուկյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ԼՍ 813 համարանիշի ավտոմեքենայի սրահը: