ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան պետք է պահպանեն «խորը եւ կարեւոր անվտանգային հարաբերությունները», հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Պետություններն անվտանգային ոլորտի կարեւոր գործընկերներ էին, նրանք պետք է մնայինն այդպիսին, վարչակազմը սխալ է թույլ տվել», - ասել է Պոմպեոն Fox News Sunday-ին։

Սաուդյան Արաբիան քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների համար՝ 2018 թվականին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, որը ԱՄՆ-ը կապում է Ռիադի հետ, ինչպես նաեւ բանտարկյալների զանգվածային մահապատիժների համար։

Հակառակ առկա մտահոգություններին, նախագահ Բայդենը ամռանը այցելել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ում բենզինի գների աճի ֆոնին:

Սակայն անցյալ շաբաթ ՕՊԵԿ+-ը, որի առաջատար անդամն է Սաուդյան Արաբիան, հայտարարել է, որ կնվազեցնի նավթի արդյունահանումը 2 միլիոն բարելով, ինչը զայրացրել է օրենսդիրներին եւ Բայդենի վարչակազմին:

Պոմպեոն Բայդենի վարչակազմին մեղադրել է էներգետիկ ճգնաժամի համար եւ ասել, որ Ռիադի հետ սերտ կապերի պահպանումը նշանակում է « առաջին տեղում դնել ամերիկացի ժողովրդի շահերը»:

«Ամերիկայի ժողովրդին առաջին տեղում դնելը նշանակում է Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ անվտանգության խորը եւ կարեւոր հարաբերություններ ունենալ, որոնք եղել են տասնամյակներ շարունակ», - ասել է Պոմպեոն: