Ամերիկացի օրենսդիրները Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ կներկայացնեն օրինագիծ Սաուդյան Արաբիային ամերիկյան զենքի վաճառքը դադարեցնելու մասին, նշվել է Քոնեկտիկուտ նահանգից դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալի եւ Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ սենատոր Ռո Հաննայի՝ Politico թերթում հրապարակած հոդվածում։
«Մենք երեքշաբթի կառաջարկենք օրինագիծ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, որն անհապաղ կդադարեցնի ամերիկյան զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային»,- նշվել է հոդվածում։
Ինչպես նշել են հեղինակները, այսօր Սաուդյան Աաբիան խիստ կախված է ԱՄՆ-ի օգնությունից պաշտպանության ոլորտում՝ իր սպառազինությունների մեծ մասը գնելով ԱՄՆ-ից։ Նրանք նաեւ նշել են, որ թագավորությունը կախված է ամերիկյան ընկերություններից խոշոր համատեղ ձեռնարկությունների միջոցով տեղի պաշտպանական արդյունաբերությունը ստեղծելու հարցում։
«Հաշվի առնելով այս համատեղ ձեռնարկությունների ստեղծման «վաղ» բնույթը եւ Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ներկայիս համակարգի եւ պոտենցիալ օտարերկրյա փոխարինողների միջեւ անհամատեղելիությունը՝ սաուդցիները հազիվ թե կարողանան այնպես անել, որպեսզի չարձագանքեն այս առաջարկվող օրինագծին, եւ կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ բարի կամքով»,- գրել են հեղինակները։
Նրանք իրենց նախաձեռնությունը բացատրել են Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայի «գործարքին» տրվող պատասխանով։
«Սաուդյան Արաբիան գործարքի մեջ է մտել Ռուսաստանի հետ՝ որոշում ընդունելով կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով ՕՊԵԿ+-ի հանդիպման օրը՝ դրանով իսկ բարձրացնելով գազի գինը հօգուտ Ռուսաստանի»,- նշել են օրինագծի հեղինակները։
Ավելի վաղ ՕՊԵԿ+-ը պայմանավորվել էր կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով նոյեմբերից, իսկ որպես հաշվարկի հիմք վերցնելու է օգոստոսին համաձայնեցված արտադրության մակարդակները։ ՕՊԵԿ+-ն իր որոշումը բացատրել է համաշխարհային տնտեսության շուրջ անորոշություններով եւ նավթի շուկայի վերաբերյալ կանխատեսումներով։





























