Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը թագավորի թույլտվությամբ վաղաժամկետ արձակել է երկրի խորհրդարանը, նոր ընտրությունները կանցկացվեն 60 օրվա ընթացքում, երկուշաբթի օրը հայտարարել է ինքը՝ վարչապետը։

«Նորին մեծությունը կիրակի օրվա երկրորդ կեսին ինձ հետ հանդիպում է նշանակել: Նա համաձայնել է երկուշաբթի օրը արձակել խորհրդարանը՝ համաձայն Մալայզիայի դաշնային սահմանադրության 40(2) եւ 55(2) հոդվածների»,- ասել է Իսմայիլ Սաբրի Յակոբը, որի խոսքերը մեջբերում է The Star առցանց թերթը։

«Սահմանադրությանը համապատասխան 60 օրվա ընթացքում կանցկացվեն 15 ընդհանուր խորհրդարանական ընտրություններ»,- ասել է նա։

Վարչապետն ասել է, որ նոր ընտրությունները քաղաքական անկայունությունից խուսափելու եւ կայուն ու հարգված կառավարություն ստեղծելու լավագույն միջոցն են:

Մալայզիայում խորհրդարանական ճգնաժամն առաջացել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ, սակայն համավարակի եւ դրա հետ կապված սահմանափակումների համատեքստում իշխանությունները որոշել են փոխել վարչապետին եւ վերադասավորել կառավարությունը մեկ այլ սահմանադրական մեթոդով՝ սահմանադրությամբ լայն լիազորություններ ունեցող թագավորին ներկայացնելով պատգամավորների ցուցակներ, որոնք սատարում են կառավարության ղեկավարի այս կամ այն նոր թեկնածուին։ Երբ միապետը ստանում է նման ցուցակներ եւ ընդուում է պատգամավորներին, որոնց անունները նշված են ցուցակներում, եւ համոզվում է, որ նրանք իսկապես սատարում են թեկնածուներից մեկին, նա կարող է նոր վարչապետ նշանակել ներկայիս խորհրդարանի մնացյալ ժամկետի համար կամ մինչեւ դրա վաղժամկետ լուծարումը։