Նոր Զելանդիայի իշխանություններն առաջարկում են հարկ սահմանել ջերմոցային այն գազերի համար, որ գյուղատնտեսական անասունները արտազատում են զկռտալու կամ կղելու ժամանակ, հայտնում է AP-ն։
Կառավարությունը հայտարարել է, որ սա առաջին նման հարկն է աշխարհում, եւ որ ֆերմերները պետք է կարողանան փոխհատուցել իրենց ծախսերը՝ ավելի շատ վճարելով օրգանական արտադրանքի համար:
Այնուամենայնիվ, ֆերմերներին դուր չի եկել ծրագիրը:
Ֆերմերների ֆեդերացիայի նախագահ Էնդրյու Հոգարդն ասել է, որ իրենք ավելի քան երկու տարի փորձում են աշխատել կառավարության հետ արտանետումների կրճատման ծրագրի վրա, որը չի կրճատի սննդի արտադրությունը:
Եթե Արդերնի կառավարությունը չկարողանա համաձայնության գալ այս առաջարկի հետ կապված ֆերմերների հետ, ովքեր զգալի քաղաքական ազդեցություն ունեն Նոր Զելանդիայում, ապա, հավանաբար, դժվար կլինի նրա վերընտրվելը հաջորդ տարի:





























