Որոշ երկրների մոտ գնալով նվազում է Ուկրաինային զենք մատակարարելու ցանկությունը։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումն ընթանում է Ուկրաինային զենքի մատակարարման եւ արտադրության հետ կապված խնդիրների ֆոնին։
«Դաշնակիցներն ապահովել են ՀՕՊ-ը, սակայն մեզ ավելին է պետք։ Մեզ պետք են տարբեր տեսակի հակաօդային պաշտպանություն, փոքր հեռահարության, մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, թեւավոր հրթիռներ, ԱԹՍ-ներ»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Ուկրաինան մեծ երկիր է, շատ քաղաքներ ունի։ Հետեւաբար, մենք պետք է ընդլայնենք մեր գործունեությունը, որպեսզի կարողանանք օգնել Ուկրաինային պաշտպանել իր տարածքները ռուսական սարսափելի հարձակումներից»,-նշել է նա։
Միեւնույն ժամանակ, որոշ երկրների մոտ գնալով նվազում է Ուկրաինային զենք մատակարարելու ցանկությունը, գրում է AP-ը։
Ընկերություններին անհրաժեշտ են երկարաժամկետ պատվերներ եւ վստահություն, նախքան նրանք ստանձնեն արտադրանքի գծերի ընդլայնումը: Սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե որքան կտեւի Ուկրաինայում պատերազմը, ուստի դժվար է իմանալ, թե որքան տեխնիկա կպահանջվի:
Սթոլթենբերգն ասել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի «ակնհայտ դիվերսիայից» հետո ՆԱՏՕ-ն «կրկնապատկել է իր ներկայությունը Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում։




























