Զագրեբի դատարանը Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերին անմեղ է ճանաչել 1991-ից 95 թվականների պատերազմի ժամանակ շահույթ ստանալու մեղադրանքով գործի շրջանակում:
Սանադերը, որը ներկայումս 8 տարվա ազատազրկում է կրում կոռուպցիայի մեղադրանքով, մեղադրվում էր 1991-ից 1995 թվականներին ավստրիական Hypo Alpe Adria բանկից 464 հազար դոլար կաշառք ստանալու համար, որը մեղադրող կողմի կարծիքով՝ պատժելի պատերազմական շահույթ է: Սանադերը այդ ժամանակ եղել է երկրի արտգործնախարարը:
Վերոնշյալ հանցագործության համար Սանադերն արդեն մեղավոր էր ճանաչվել 2012 եւ 2018 թվականներին, սակայն Սահմանադրական դատարանը եւ Գերագույն դատարանը բեկանել են այդ դատավճիռները եւ նոր դատավարություն նշանակել։
Դատավոր Սասա Լուին արդարացրել է նրան։ Դատախազությունից հայտնել են, որ դատավճիռը բողոքարկվելու է։
2020 թվականին Սանադերը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ իր պահպանողական HDZ կուսակցության համար «կեղտոտ» ֆոնդեր ստեղծելու համար։
69-ամյա Սանադերը վարչապետի պաշտոնն ստանձնել է 2003-ից մինչեւ 2009 թվականները, երբ հրաժարական է տվել՝ առանց բացատրությունների:





























