Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները թույլ կերպով փոփոխվում են՝ մի քանի օր նվազումից հետո կայունանալով։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,09 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 92,53 դոլարի։ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աննշան՝ 0,06 տոկոսով նվազել է՝ հասնելով 87,22 դոլարի։





























