Աստանայի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Ղրղըզստանի եւ Տաջիկստանի առաջնորդներ Սադիր Ժապարովի եւ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները կքննարկեն ղրղըզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան «մտահոգությամբ է ընդունում իրավիճակի պարբերական սրումն» այնտեղ։

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը միմյանց ձեռք չեն սեղմել Պուտինի հետ եռակողմ հանդիպումից առաջ։