Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է «սառը պատերազմի ժամանակների մտածողության» մեջ եւ կոչ արել ջանքեր գործադրել հարաբերությունները վերականգնելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայացրել է ազգային անվտանգության ռազմավարությունը, որը Չինաստանն անվանել է «ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերը Միացյալ Նահանգների համար»:
«Սառը պատերազմի մտածելակերպը եւ զրոյական գումարով խաղերը, սենսացիոն աշխարհաքաղաքական հակամարտությունները եւ մեծ տերությունների մրցակցությունը ժողովրդականություն չեն վայելում եւ ոչ կառուցողական են»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
Նա նշել է, որ Չինաստանը «համաշխարհային կարգի պաշտպանն է» եւ մերժում է «սենսացիոն աշխարհաքաղաքական հակամարտությունները եւ գերտերությունների մրցակցությունը»։





























