Երևանի քաղաքապետարանը տեղեկատվություն է տարածել՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ։

«2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

Համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների գծով ձեր պարտավորությունները կարող եք իրականացնել առցանց՝ www.yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններ   բաժնում, ինչպես նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների  բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking).

Հայտնում ենք, որ կանխիկ եղանակով ձեր պարտավորությունների դիմաց վճարումը կարող եք իրականացնել Երևան քաղաքի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում և վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկերի սպասարկման գրասենյակներում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև 29.08.2022թ. կնքված պայմանագրի համաձայն Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյորոյին, և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել ձեր վարկունակության վրա:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների պատասխանատու բաժիններին՝ հետևյալ հեռախոսահամարներով: