Պակիստանցի սենատոր, նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակից Ազամ Խան Սվատին ասել է, որ իրեն ձերբակալել են, մերկացել եւ խոշտանգել Twitter-ում գրառման համար։
Դատարանը դաշնային հետաքննչական գործակալությանը երկու օր է տվել՝ Սվատիին հարցաքննելու համար։
Associated Press-ը հայտնում է, որ Սվատին մեղադրվում է «դիվերսիոն գործունեության» մեջ, որն ուղղված է զինված ուժերում ստորաբաժանումներ ստեղծելուն եւ «Պակիստանի պետությանը վնաս պատճառելուն»:
Twitter-ում Սվատին ծաղրել է Պակիստանի բանակի հզոր հրամանատարին։





























