ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ մասնակցությունը Բաքվում մտավախություն չի առաջացնում։ «Համենայն դեպս նման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության կողմից չի եղել», նշել է նա, Բաքվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Այն հարցին, թե ՀԱՊԿ-ի ամրապնդումը եւ այս կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի ռազմական օգնությունը Հայաստանին կարո՞ղ է առնչվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին, Մերզլյակովը պատասխանել է, որ ՀԱՊԿ-ի երկրների Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագիրը ուղված է ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե Հայաստանին օգնելուն։ «Պետք չէ եզրակացություն անել, որ այս համաձանագիրը ուժեղացնում է Հայաստանին»,-ասել է Մերզլյակովը։



























