Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին ստորագրել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ինտերնետում որոշակի գործունեության համար, տեղեկացրել է AP-ը։
Օրինագիծը մտցրել է օրենսդիրներից մեկը, որը հայտարարել է, որ անհրաժեշտ է պատժել նրանց, ովքեր թաքնվում են համակարգիչների հետեւում, որպեսզի վնասեն մյուսներին։ Նա պնդել է, որ օրինագիծն ընդունվի, քանի որ «մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի իրականացման վրա ազդում է օնլայն-պլատֆորմների եւ սոցիալական ցանցերի չարաշահումն անցանկալի, կեղծ, չարամիտ, ատելություն պարունակող եւ չհիմնավորված տեղեկատվության փոխանակման միջոցով»։
Նոր օրենսդրությունը խստացնում է համակարգչի անընդհատ օգտագործման մասին 2011թ. օրենքի սահմանափակումները։
Օրենքի հակառակոդները նշել են, որ այն կխեղդի կարծիքի արտահայտման ազատությունը երկրում, որտեղ Մուսեւենիի շատ հակառակորդներ տարիներ շարունակ չեն կարողանում փողոցային բողոքներ կազմակերպել եւ հաճախ իրենց մտահոգություններն արտահայտում են Թվիթերում եւ այլ օնլայն-ցանցերում։





























