Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քվասի Քվարթենգին, գրում է BBC-ը։
Դաունինգ Սթրիթը հաստատել է, որ Թրասը, որն իշխանության ղեկին է ընդամենը 37 օր, այսօր ավելի ուշ ասուլիս կանցկացնի։
Նշվում է, որ Քվարթենգը հեռացվել է աշխատանքից: Դաունինգ Սթրիթը հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Եթե դա հաստատվի, Քվարթենգը կդառնա պաշտոնը 1970 թվականից ի վեր ՄԲ ֆինանսների առաջին նախարարը, որը պաշտոնը զբաղեցրել է կարճ ժամանակով։





























