Արեւմտյան երկրներն ուժեղացրել են իրենց քննադատությունը Չինաստանի դեմ՝ աշխարհի խոշորագույն երկկողմ վարկատուին, որպես հիմնական խոչընդոտ՝ պարտքի ավելի արագ մարման համար, գրում է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ բարձր ինֆլյացիան, դրամավարկային խստացումը, արտարժույթի ճնշումը եւ կապիտալի արտահոսքը մեծացնում են պարտքի բեռը շատ զարգացող երկրներում, եւ հրատապ առաջընթաց է անհրաժեշտ:
Նրա խոսքով՝ այդ հարցերը քննարկել են Աֆրիկայի երկների ֆինանսների նախարարների հետ ընթրիքի ժամանակ եւ շատ այլ հանդիպումների ժամանակ:
«Բոլորը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ, եւ դա կլուծի Աֆրիկայի առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրները»,-ասել է Յելենը Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան ժողովի ժամանակ։
«Ավելի շատ առաջընթաց գրանցելու համար խոչընդոտ է հանդիսանում մեկ կարեւոր վարկատու երկիր՝ Չինաստանը»,-ասել է նա։
«Հետեւաբար, բազմաթիվ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչ կարող ենք անել՝ Չինաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու եւ ավելի արդյունավետ լուծմանը նպաստելու համար»,-հավելել է նա:





























