Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար նշանակվելուց ընդամենը 37 օր անց Քվասի Քվարթենգին հարցրել են, թե արդյոք նա կպահպանի իր աշխատանքը մեկ ամսից: «Բացարձակ, 100 տոկոս։ Ես ոչ մի տեղ չեմ գնա»,-պատասխանել է Քվարթենգը, գրում է Daily Beast-ը։ 

«Մեկ օր էլ չի անցել, որ նա չկա։ Լիզ Թրասի՝ Քվարթենգին հեռացնելու որոշումը, անկասկած, ամենասարսափելի նվաստացումն է Թրասի վարչակազմին բաժին ընկած աղետների շղթայի մեջ։

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի պաշտոնավարման առաջին ամիսը պաշտոնապես դարձել է ռեկորդային շոու:

Քվարթենգի արագ անկումը սկսվեց սեպտեմբերի 23-ին ներկայացված նրա «մինի-բյուջեից»: Հայտարարությունը, որը նախանշում էր բրիտանական տնտեսական քաղաքականության արմատական ​​վերաիմաստավորում, ներառում էր Մեծ Բրիտանիայի հարկերի ամենամեծ կրճատումը վերջին 50 տարվա ընթացքում, ինչպես նաեւ էներգիայի գնի երաշխիքներ: Այն նաեւ ներառում էր բանկիրների բոնուսների շեմի վերացում, հարկերի բարձր դրույքաչափից ազատում, մի քաղաքականություն, որը օգուտ կբերի միայն ամենահարուստներին:

Ֆինանսական շուկաները սարսափով արձագանքեցին չֆինանսավորվող առաջարկներին։ Ֆունտը դոլարի նկատմամբ ընկավ ռեկորդային ցածր մակարդակի, եւ Անգլիայի բանկը ստիպված եղավ արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու կենսաթոշակային ֆոնդերի լիակատար կործանումը։

Քվարթենգն ու Թրասը ստիպված եղան տխրահռչակ շրջադարձ կատարել՝ այս ամսվա սկզբին իջեցնելով  բարձրագույն հարկային դրույքաչափը: «Մենք հասկացանք եւ լսեցինք»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Քվարթենգի պաշտոնանկությունը նրան դարձնում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ ամենակարճ պաշտոնավարած նախարարը։ Առաջինը Յան ՄքԼեոդն էր, որը մահացավ սրտի կաթվածից 1970 թվականին՝ աշխատանքի անցնելուց ընդամենը 30 օր անց»,-գրում է պարբերականը։

«Դա մոտավորապես աղցանի պահպանման ժամկետն է»,-ասվում է հոդվածում։