Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի կառավարությունը սխալներ է թույլ տվել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նոր նախարար Ջերեմի Հանթը։
Նա նշել է, որ Թրասի կառավարությունը սխալներ է թույլ տվել հարկերի կրճատման վիճահարույց ծրագրերում, որոնք անկարգություններ են առաջացրել ֆինանսական շուկաներում եւ հանգեցրել ֆինանսների նախկին նախարար Քվասի Քվարթենգի պաշտոնանկությանը։
«Սխալ էր, երբ մենք պատրաստվում էինք համալիր որոշումներ ընդունել հարկերի եւ ծախսերի վերաբերյալ՝ ամենահարուստների համար հարկային դրույքաչափն իջեցնելու համար»,-ասել է նա Sky News-ի հետ զրույցում։
«Սխալ էր շտապելն ու կանխատեսումները անելը: Վարչապետն ընդունել է դա, եւ դրա համար ես այստեղ եմ»,-հավելել է Հանթը։





























