Վեց կարճ շաբաթվա ընթացքում Լիզ Թրասը կարողացել է զայրացնել իր կուսակցության բոլոր թեւերին։ Շատերն այժմ համաձայն են, որ նա չի կարողանա մասնակցել հաջորդ ընտրություններին, գրում է Politico-ն։
«Ես երբեք չեմ տեսել այսքան բուռն մթնոլորտ»,-ասել է պահպանողական վետերաններից մեկը, որն աջակցում էր Թրասին։ Նրան սատարող մեկ այլ պատգամավոր էլ ասել է. «Սա կարծես վերջն է։ Չեմ կարծում, որ դա կլինի հաջորդ շաբաթ»:
Պահպանողական պատգամավորները սկսել են նրան փոխարինողներ փնտրել։ Թեեւ կուսակցական կանոնները դա ավելի են դժվարացնում, կանոնները ենթակա են փոփոխման։
Ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը լարվածություն է առաջացրել։
Հապճեպ կազմակերպված ասուլիսում Թրասը պատասխանել է ընդամենը չորս հարցի։ Նրա թուլությունն ընդգծվել է ֆինանսների նոր նախարար Ջերեմի Հանթի նշանակմամբ, որին աջակցում էր իր մրցակից Ռիշի Սունակին:
WhatsApp-ում Տորի խմբերը անցել են բաց պատերազմի: Պատգամավորներից մեկը դիմելով գործընկերներին՝ կոչ է արել «հաստատակամություն ցուցաբերել»։
Թերեզա Քոֆին՝ փոխվարչապետ եւ Թրասի մերձավոր դաշնակիցը, հեռախոսազրույց է ունեցել մի խումբ պահպանողական պատգամավորների հետ՝ փորձելով հանդարտեցնել փոթորիկը:
Թրասի ամենակոշտ քննադատներն այժմ պնդում են, որ նրա պաշտոնանկությունը ազգային շահի, այլ ոչ թե քաղաքական խնդիր է։





























