Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նավթաբազայի վրա ուկրաինական արկ է ընկել։   

«Մենք հերթական հրետակոծությունն ունենք։ Արկերից մեկն ընկել է Բելգորոդի նավթաբազայի վրա։  Ես դեպքի վայրում եմ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն պայքարում է կրակի դեմ։ Տարածման վտանգ չկա։ Ես ձեզ տեղյակ կպահեմ»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։   

Ավելի ուշ նա հայտնել է, որ հրդեհը մարվել է։   

Նահանգապետը հայտնել է նաեւ սահմանամերձ Շեբեկինո քաղաքի մաքսակետի ուղղությամբ հարվածների մասին։ Նա նշել է, որ այսօր սահմանային անցակետում 14 արկ է ընկել, զոհեր և վիրավորներ չկան։