Ցանցային վճարումների միջազգային օպերատոր PayPal-ը սեպտեմբերի սկզբից չի սկսելու գումարներ փոխանցել Ռուսաստան եւ Ուկրաինա, հաղորդում է Interfax-ը:
PayPal-ը գումարային փոխանցումներ չի կատարում նաեւ Հայաստանում:
Մեկ շաբաթ առաջ հրապարակված եւ սեպտեմբերի 24-ին ուժի մեջ մտած ընկերության նոր սակագնային քաղաքականությամբ PayPal-ի` գործունեություն ծավալած երկրների շարքում են Ուկրաինան եւ Ռուսաստանը: PayPal-ի վերջին հաղորդագրության մեջ նշվում է. որ դա սխալմամբ է տեղի ունեցել:
Հետխորհրդային երկրներից միայն Բալթյան երկրներում է գործում այդ համակարգը:




























